Հոդված 7
Հոդված 7
Պետական սահմանի ղրղզա–ղազախական հատվածում սանիտարակարանտինային, անասնաբուժասանիտարական և կարանտին բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) վերացնելու մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քննարկելու է սույն հոդվածի առաջին պարբերության մեջ նշված որոշումն ընդունելու հարցը ոչ ուշ, քան 2015 թվականի մայիսի 8–ը՝ հաշվի առնելով անասնաբուժասանիտարական և կարանտին բուսասանիտարական հսկողության համակարգի գնահատումը, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) համակարգին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների ծանոթացումը։
Մինչև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից պետական սահմանի ղրղզա–ղազախական հատվածում սանիտարակարանտինային, անասնաբուժասանիտարական և կարանտին բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) վերացնելու մասին որոշման ընդունումը Ղրղզստանի Հանրապետության տարածքում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարատին բուսասանիտարական միջոցների կիրառման ոլորտում գործելու են Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) պահանջները և ընթացակարգերը ու Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները։