Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի կիրառման օրվանից երեք տարի ժամկետում «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հավելված) կատարվում են փոփոխություններ՝ հաշվի առնելով հետևյալը.

12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Յուրաքանչյուր անդամ պետության համար ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվները սահմանվում են հետևյալ չափերով՝

Հայաստանի Հանրապետություն՝ 1,11 տոկոս.

Բելառուսի Հանրապետություն՝ 4,56 տոկոս.

Ղազախստանի Հանրապետություն՝ 7,11 տոկոս.

Ղրղզստանի Հանրապետություն՝ 1,9 տոկոս.

Ռուսաստանի Դաշնություն՝ 85,32 տոկոս:».

40-րդ կետը «Աստանա քաղաքի ժամանակով,» բառերից հետո լրացնել «Ղրղզստանի Հանրապետության համար՝ Բիշքեկ քաղաքի ժամանակով» բառերով.

53–րդ կետը «հաշվիչ կոմիտեն,» բառերից հետո լրացնել «Ղրղզստանի Հանրապետության հաշվիչ պալատը,» բառերով։

2. Ղրղզստանի Հանրապետությունը կիրառում է «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի ու հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրությունը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հավելված), ինչպես նաև «Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման և բաշխման մասին» հիմնադրույթը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հավելվածի հավելված) Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը կիրառել սկսելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։