ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2011 թվականի N 551-Ա
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 405-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 405-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հունիսի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հունիսի 15-ի N 551-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ս. Խաչատրյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Վ. Դավթյան - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ
Վ. Ադոնց -ՀՀ Գորիսի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ս. Խաչատրյան -«Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Սարգսյան -«Փյունիկ» հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Շեկունց - Գորիսի N 4 ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Սուքիասյան -ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Ս. Աղբալյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
պրոռեկտոր (համաձայնությամբ)
Ե. Բաղդասարյան - Գորիսի պետական համալսարանի դասախոս (համաձայնությամբ)
Ռ. Վարդանյան - Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր (համաձայնությամբ)
Դ. Կարապետյան - Գորիսի պետական համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Զ. Գրիգորյան - Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր
Ա. Դինգչյան - Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտական
մասնագիտությունների ֆակուլտետի դեկան
Թ. Մարության Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ
Կ. Մովսիսյան - Գորիսի պետական համալսարանի մանկավարժական
բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան
Հ. Հովսեփյան - Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության
ֆակուլտետի դեկան
Ս. Հայրապետյան -Գորիսի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի ասիստենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Էվունց -Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող
Մ. Իվանյան -Գորիսի պետական համալսարանի մանկավարժական հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնի ուսանող
Ս. Մկրտչյան -Գորիսի պետական համալսարանի մանկավարժական հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մանկավարժություն և մեթոդիկա բաժնի ուսանող
Մ. Ստեփանյան -Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող
Գ. Մուսախանյան -Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի ուսանող
Ա. Հարությունյան -Գորիսի պետական համալսարանի մանկավարժական բնագիտական ֆակուլտետի ուսանող
(հավելվածը փոփ. 11.01.13 N 1-Ա, 26.12.13 N 1222-Ա, խմբ., փոփ. 17.02.16 N 73-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան