Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 14 ԱՊՐԻԼԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ N 1097-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 ապրիլի 2016 թ. N 1097-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Ա-ԲՕ-000673 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, «Աչաջրի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2015 թվականի հոկտեմբերի 1-ին ներկայացված դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհատ ձեռնարկատեր Հակոբ Խաչատրյանի կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման և այլ իրավական ակտերի պահանջներին`

Հրամայում եմ`

1. Անհատ ձեռնարկատեր Հակոբ Խաչատրյանին տրամադրել 2013 թվականի նոյեմբերի 26-ին տրված թիվ Ա-ԲՕ-000673 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի կրկնօրինակ (գործունեության իրականացման հասցեն` Արարատի Մարզ, համայնք Մասիս ք. Կենտրոնական հրապարակ 3/41)` վերջինիս մեջ ներառելով անհատ ձեռնարկատեր Հակոբ Խաչատրյանի գործունեության իրականացման թիվ Ա-ԲՕ-000673 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կրկնօրինակի մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե։

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

Ա. Մուրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։