Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 2034-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-07-01-ից մինչև 2018-06-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-06-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մայիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 12416150

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

27 ապրիլի 2016 թ.

ք. Երևան N 30-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 2034-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի և ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի ձևերը, դրանց լրացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 14-ի N 1423-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2034-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանով հաստատված N 1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևում`

ա. 11-րդ կետից հետո լրացնել 11.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ`

«11.1. Ճշգրտող հարկային հաշիվներով գործարքներ

»,

բ. 13-րդ կետից հետո լրացնել 13.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ`

«13.1. Մատակարարի անունից դուրս գրված ճշգրտվող հարկային

հաշիվներով գործարքներ X »,

գ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«14. Ընդամենը ԱԱՀ-ի կրեդիտ

[Ա]=([8.Ա]+ [9.Ա] + [10.Ա] + [11.Ա] - [11.1.Ա]+ ([12.Ա] - [12.Բ])

[Բ]=([11.Բ] - [11.1.Բ] + [12. Բ] + [13. Բ] - [13.1.Բ] »,

դ. 16.2-րդ կետից հետո լրացնել 16.3-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ`

«16.3. Ձեռքբերումներին վերաբերվող ճշգրտող հարկային

հաշիվներով գործարքներ »,

ե. 17-րդ կետում «ԱԱՀ-ի դեբետ ([15.Բ]+[16.Բ]-[16.1.Բ]+16.2.Ա]-[16.2.Բ])» բառերը փոխարինել «ԱԱՀ-ի դեբետ ([15.Բ] + [16.Բ] - [16.1.Բ] + [16.2.Ա] - [16.2.Բ] - [16.3.Բ])» բառերով,

2) հրամանով հաստատված N 1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևի լրացման կարգում`

ա. 13-րդ կետից հետո լրացնել 13.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«13.1. Հաշվարկի 11.1-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ճշգրտված հարկային հաշիվներով (բացառությամբ Օրենքի 8-րդ հոդվածի 4 կետով սահմանված դեպքերում մատակարարի անունից դուրսգրված հարկային հաշիվներով) գործարքների շրջանառությունը (արժեքը)` առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում` այդ շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:»,

բ. 15-րդ կետից հետո լրացնել 15.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«15.1. Հաշվարկի 13.1-րդ կետում լրացվում է Օրենքի 8-րդ հոդվածի 4 կետով սահմանված դեպքերում մատակարարի անունից դուրս գրված ճշգրտված հարկային հաշիվներով գործարքների շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:»,

գ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Հաշվարկի 14-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է [8.Ա], [9.Ա], [10.Ա], [11.Ա], [12.Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [11.1.Ա], [12.Բ] վանդակներում նշված թվերի տարբերությունը, իսկ [Բ] վանդակում լրացվում է [11.Բ], [12.Բ], [13.Բ] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [11.1.Բ], [13.1.Բ] վանդակներում նշված թվերի տարբերությունը:»,

դ. 20-րդ կետից հետո լրացնել 20.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ

«20.1. Հաշվարկի 16.3-րդ կետի «Ա» վանդակում լրացվում է ձեռքբերումներին վերաբերվող Օրենքի 20.1-րդ հոդվածի համաձայն ճշգրտված հարկային հաշիվներով գործարքների (բացառությամբ Օրենքի 8-րդ հոդվածի 4 կետով սահմանված դեպքերում մատակարարի անունից դուրսգրված հարկային հաշիվներով գործարքների) շրջանառությունը` առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում` այդ շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Հաշվարկի 16.3-րդ կետի «Բ» վանդակում ներառվում է նաև Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում մատակարարի անունից դուրս գրված ճշգրտված հարկային հաշիվներով գործարքների շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:»,

ե. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Հաշվարկի 17-րդ կետում լրացվում է դեբետագրման արդյունքը, ընդ որում, եթե`

1) ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + [16.2.Ա] - [16.2.Բ] - [16.3Բ]) հավասար է 0-ի, ապա հաշվարկի 17-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»,

2) ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + [16.2.Ա] - [16.2.Բ] - [16.3.Բ]) մեծ է 0-ից, ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 17-րդ կետի [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0»,

3) ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + [16.2.Ա] - [16.2.Բ] - [16.3Բ]) փոքր է 0-ից, ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 17-րդ կետի [Բ] վանդակում, իսկ [Ա] վանդակում լրացվում է «0»:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների նկատմամբ:

Հ. Հովսեփյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։