Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2016 թվականի N 391-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 14-րդ նիստին և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին կից աշխատանքային խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մայիսի 17-21-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Գառնիկ Բադալյանինը և Մհեր Թոռչյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Էդուարդ Բախշյանինը և Լևոն Ավագյանինը` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գառնիկ Բադալյանի՝ Տաջիկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. մայիսի 10

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

մայիսի 10-ի N 391-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-21-Ը ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Գառնիկ Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, պատվիրակության ղեկավար (մայիսի 19-21-ը)

Էդուարդ Բախշյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ռազմարդյունաբերական վարչության պետի տեղակալ

Լևոն Ավագյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ռազմարդյունաբերական վարչության ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, ՀԱՊԿ ՌՏՀՄՀ հայկական մասի անդամ

Մհեր Թոռչյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ, ՀԱՊԿ ՌՏՀՄՀ հայկական մասի քարտուղար

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։