ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2016 թվականի N 387-Ա
«Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1249-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի N 138-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1067-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1249-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. մայիսի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
մայիսի 10-ի N 387-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Գ. Սահակյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ)
Է. Շարմազանով - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ռ. Մուրադյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Գ. Դումանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ն. Ղուկասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյան - Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)
Գ. Սողոմոնյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Բախշյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Հ. Հակոբյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր
Բ. Նահապետյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի և տարրական ուսուցման ամբիոնի վարիչ
Կ. Վարդանյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ
Լ. Գալստյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ
Ա. Լալաբեգյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի անգլերեն լեզվի ուսուցման ամբիոնի վարիչ
Դ. Մարկոսյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոս
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Գևորգյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Է. Ավետիսյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Թ. Մնացականյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Ա. Գաբրիելյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Ա. Հակոբյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Ք. Մարգարյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան