Հոդված 4
Հոդված 4.
Օրենսգրքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի պարտականությունները
1. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմը՝
1) ապահովում է դատական ակտի պահանջների կատարումը՝ դրա պատճենը և տարածքային մարմնի ծանուցումն ստանալու պահից եռօրյա ժամկետում, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում դատական ակտով` դատապարտյալին արգելված պաշտոնները զբաղեցնելու կամ արգելված գործունեությամբ զբաղվելու հետ կապված բոլոր իրավունքներից զրկելու ուղղությամբ՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով տարածքային մարմնին.
2) տարածքային մարմնի պահանջով ներկայացնում է պատժի կատարման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր.
3) դատապարտյալի հետ աշխատանքային պայմանագիրը փոխելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում այդ մասին հաղորդում է տարածքային մարմնին:»: