«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 մայիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11716161
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 մայիսի 2016 թ.
ք. Երևան N 94-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 182-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 8-րդ և 11-րդ կետերի`
Հրամայում եմ`
1. Հաստատել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտի ձևը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն հրամանի 1-ին կետով նշված դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2016 թվականի հունիսի 15-ը` ժամը 18:00:
3. Հաստատել գերատեսչությունների կողմից ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացվող գերատեսչական տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
4. Սույն հրամանի 3-րդ կետում նշված գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2016 թվականի հունիսի 17-ը` ժամը 18:00:
Նախարար` Ն. Սարգսյան
Հավելված N 1
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2016 թվականի մայիսի 18-ի
N 94-Ն հրամանի
N__________
_______________________ աշխատակազմի ղեկավար
(Գերատեսչության անվանումը)
պարոն/տիկին __________________________________ -ին
(աշխատակազմի ղեկավարի անունը և ազգանունը)
__________________________________ -ից
(Դիմում-հայտ ներկայացնողի անուն, ազգանուն)
Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ
պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ` Ծրագիր)
շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/2 հասցեում
կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու
Ծառայողի
անունը,
ազգանունը
և
հայրանունը Ծառայողի
ընտանիքի
կազմը Ծառայողի
պաշտոնը,
աշխատան-
քային
ստաժը Ծառայողի
անձնագրային
տվյալները Ծառայողի
էլեկտրոնային
հասցեն Ծառայողի
հեռախոսա-
համարը Ծառայողի
կողմից
ակնկալվող
բնակարան-
ների
սենյակների
թիվը
Սույն դիմում-հայտին կից ներկայացնում եմ`
1. աշխատանքային գրքույկի պատճենը` կազմված ___ էջից,
2. ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները` կազմված ___ էջից,
3. ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման վկայականների պատճենները` կազմված ___ էջից,
4. Ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը` Ծառայողի և (կամ) Ծառայողի ընտանիքի անդամին կոնկրետ սահմանաչափով վարկի տրամադրման պատրաստակամության մասին` կազմված ___ էջից:
Սույն դիմում-հայտով հայտնում եմ, որ ցանկություն ունեմ մասնակցելու Ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման գործընթացին, ծանոթացել եմ ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 182-Ն որոշմամբ սահմանված պայմաններին և սույն դիմում-հայտը ներկայացնելով` ընդունում եմ ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 182-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հավելվածով նախատեսված քաղաքացիաիրավական հարաբերությունների պետության առաջարկած պայմանները` ներառյալ տուգանային պատասխանատվության պայմանները:
Մենք` ներքոստորագրյալներս, հավաստում ենք, որ սույն դիմում-հայտով և դիմում-հայտին կից ներկայացվող բոլոր տվյալները համապատասխանում են իրականությանը:
____________________________________________
(Դիմում-հայտը ներկայացնելու ամսաթիվը)
____________________________________________
(Դիմում-հայտը ներկայացնողի անուն, ազգանուն, ստորագրություն)
_____________________________________________
(Ծառայողի Ընտանիքի անուն, ազգանուն, ստորագրություն)
Դիմումն ընդունեց` _____________________________________________________
(Դիմումն ընդունողի անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն)
%----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ներկայացվել է դիմում _____________________________________-ի կողմից
N__________
(Դիմում-հայտը ներկայացնողի անուն, ազգանուն)
Ստացվել է ___________________________________________________ կողմից
(Դիմումն ընդունողի անուն, ազգանուն, հայրանուն, ստորագրություն)
«____» ____________201 թ.
Հավելված թիվ 1-ի լրացման ուղեցույց
1. «Ծառայողի անունը, ազգանունը և հայրանունը» սյունակում լրացվում է Ծրագրի շրջանակներում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը և հայրանունը:
2. «Ծառայողի ընտանիքի կազմը» սյունակում լրացվում է ծառայողի հետ ազգակցական կապ ունեցող անձի անունը, ազգանունը և ազգակցական կապը: Ծրագրի շրջանակներում ծառայողի ընտանիքի անդամ են համարվում ծառայողի ամուսինը, երեխաները և ծնողները: Ծառայողի համաձայնության դեպքում նրա ընտանիքի կազմում կարող են ներառվել նաև այլ ազգականներ, ովքեր պատրաստ են ծառայողի բնակարանի ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը` ներառյալ հիփոթեքային վարկի միջոցով:
3. «Ծառայողի պաշտոնը, աշխատանքային ստաժը» սյունակում լրացվում է դիմում-հայտ ներկայացնելու պահին Ծառայողի այն պաշտոնը և աշխատանքային ստաժը, որը բավարարում է ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 182-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հավելվածի 2-րդ կետով պահանջվող` Ծրագրի շահառու դառնալու հավակնելու պայմաններին:
4. «Ծառայողի անձնագրային տվյալներ» սյունակում լրացվում է Ծառայողի անձնագրի սերիան, ում կողմից և երբ է տրվել, հաշվառման հասցեն, փաստացի բնակության վայրի հասցեն:
5. «Էլեկտրոնային հասցե» սյունակում լրացվում է Ծառայողի էլեկտրոնային հասցեն: Ծրագրի շրջանակներում ծանուցումներն իրականացվելու են ծառայողի կողմից նշվող էլեկտրոնային հասցեի միջոցով, որի դեպքում համարվելու են պատշաճ կատարված:
6. «Հեռախոսահամար» սյունակում լրացվում է Ծառայողի աշխատանքային և անձնական հեռախոսահամարները (բջջային և քաղաքային):
7. «Ծառայողի կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը» սյունակում լրացվում է այն բնակարանի սենյակների թիվը, որը ցանկանում է ձեռքբերել Ծառայողը: Բնակարանի սենյակների թվի ընտրությունը կարող է կատարվել մեկից մինչև չորս սենյակների միջև:
8. Ծրագրի վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը դիմում-հայտին կցվում է այն դեպքում, երբ առկա է վարկատու կազմակերպության գրավոր համաձայնությունը Ծառայողի և (կամ) Ծառայողի ընտանիքի անդամին կոնկրետ սահմանաչափով վարկի տրամադրման պատրաստակամության մասին:
9. Ծառայողի ընտանիքի կազմում գտնվող ազգականը դիմում-հայտը ստորագրում է այն դեպքում, երբ նա պատրաստ է ծառայողի բնակարանի ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը` ներառյալ հիփոթեքային վարկի միջոցով:
Հավելված N 2
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2016 թվականի մայիսի 18-ի
N 94-Ն հրամանի
ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում
բնակարան գնելու պայմաններին բավարարող հավակնորդների վերաբերյալ
_____________________________________
(Գերատեսչության անվանումը)
Աղյուսակ 1:
Բնակարան գնելու հավակնորդների
ընդհանուր թիվը՝ ըստ անձի Հավակնորդների ընդհանուր թիվը` ըստ սենյակների
Մեկ Երկու Երեք Չորս
Աղյուսակ 2:
Հավակնորդի
անունը,
ազգանունը և
հայրանունը Հավակնորդի
ընտանիքի
կազմը Հավակնորդի
պաշտոնը,
աշխատանքային
ստաժը Հավակնորդի
անձնագրային
տվյալները Հավակնորդի
էլեկտրոնային
հասցեն Հավակնորդի
հեռախոսա-
համարը Հավակնորդի
կողմից
ակնկալվող
բնակարանների
սենյակների թիվը
Սույն տեղեկանքին կից ներկայացվում են հավակնորդների կողմից ներկայացված դիմում-հայտերը և դրանց կից փաստաթղթերը:
_____________________
(Տեղեկանքը կազմելու ամսաթիվը)
______________________________________________________
(Գերատեսչության աշխատակազմի ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը)
Կ. Տ.