Անցնել բովանդակությանը

Հոդված 1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1-ին հոդվածով.

գործել է մինչև 2017-04-25Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1-ին հոդվածով.

«Հոդված 52.1. Ընտրական գործընթացների համար գնումների կատարման առանձնահատկությունները

Ընտրությունների և հանրաքվեների կազմակերպման և անցկացման համար հատկացված ֆինանսական միջոցների հաշվին գնումներ կատարելու դեպքում`

1) սույն օրենքի դրույթները չեն գործում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական գործընթացների ծախսերի շրջանակներում գնումներ կատարելու, ինչպես նաև ընտրությունների (հանրաքվեների) նշանակումից հետո այդ ընտրությունների կազմակերպման նպատակով մասնագիտական դասընթացներ (ստուգարքներ) կազմակերպելու դեպքերում.

2) սույն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և լիազորված մարմնին վերապահված լիազորություններն ու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը.

3) սույն օրենքի համաձայն` հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։