Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Եզրափակիչ և անցումային դրույթներ

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 4. Եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների թեկնածուների վերաբերյալ դիմումները սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահին են ներկայացվում 2016 թվականի սեպտեմբերի 5-15-ը:

3. Պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս 6 անդամների մեկական թեկնածուներին Ազգային ժողովին է առաջարկում մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը: Եթե այդ ժամկետում հանձնաժողովն Ազգային ժողովին թեկնածուներից որևէ մեկին չի առաջարկում, ապա դրանից հետո՝ 10 օրվա ընթացքում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են ներկայացվել նոր դիմումներ:

4. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ մյուս անդամներից որևէ մեկը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ 10 օրվա ընթացքում, թափուր մնացած պաշտոնի համար կարող են ներկայացվել նոր դիմումներ:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և մյուս անդամներն ընտրվում են այն հաշվով, որ լիազորություններն ստանձնեն 2016 թվականի նոյեմբերի 1-ից ոչ ուշ:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2016 թ. մայիսի 28

Երևան

ՀՕ-65-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։