Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2016 թվականի N 518-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.2-րդ և 7.3-րդ կետերով.

«7.2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի N 27 հասցեում գտնվող շենքում բնակարան ստացող սոցիալապես անապահով անձանց ցուցակը՝ համաձայն N 6 հավելվածի:

7.3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասի Երիտասարդության փողոցում գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններից տուն ստացող սոցիալապես անապահով անձանց ցուցակը՝ համաձայն N 7 հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր` NN 6 և 7 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. մայիսի 25

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

մայիսի 19-ի N 518-Ն որոշման

«Հավելված N 6

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման

Ց ՈՒ Ց Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ N 27 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՆՁԱՆՑ

NN

ը/կ Դիմողի

ազգանունը,

անունը,

հայրանունը Դիմողի (ընտանիքի)

սոցիալական

կարգավիճակը Ընտանիքի

անդամ-

ների թիվը Բնակության

վայրը Անձնագրի

տվյալները

1. Գրիգորյան Հերմինե Ազատի միածնող ընտանիք 2 քաղ. Մարալիկ, Հաղթանակի փ.,

5 շ., բն. 2 AM0446987, 06.09.2011 թ., 022

2. Անդիկյան Արտակ Համլետի միայնակ կենսաթոշակառու 1 քաղ. Մարալիկ, Մադաթյան փ.,

1Ա շ., բն. 7 AN0751578,

18.12.2013 թ., 022

3. Անանիկյան Հասմիկ Ալեքսանի միայնակ կենսաթոշակառու 1 քաղ. Մարալիկ, Ձերժինսկի փ.,

16 շ., բն. 1 AN0249102,

08.11.2012 թ., 022

4. Սուքիասյան Շուշանիկ Կառլենի միայնակ կենսաթոշակառու 1 քաղ. Մարալիկ, Ձերժինսկի փ.,

8 շ., բն. 32 AN0312850,

25.05.2011 թ., 022

5. Գալստյան Ալվարդ Վոլոդյայի միայնակ կենսաթոշակառու 1 քաղ. Մարալիկ,

Թումանյան փ., տն. 39 AN0875804,

19.09.2012 թ., 022

6. Աղաբաբյան Մանվել Գագիկի սատարող ընտանիք 3 քաղ. Մարալիկ, Թումանյան փ., տն. 22 000402487,

23.12.2013 թ., 022

7. Մելիքյան Գոռ Գուրգենի սատարող ընտանիք 5 քաղ. Մարալիկ, Շիրազի փ., տնակ 1 AG0211606,

06.02.2004 թ., 022

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

մայիսի 19-ի N 518-Ն որոշման

«Հավելված N 7

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման

Ց ՈՒ Ց Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ «ՎԱՐՊԵՏԱՑ» ԹԱՂԱՄԱՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՑ ՏՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՆՁԱՆՑ

NN

ը/կ Դիմողի

ազգանունը,

անունը,

հայրանունը Դիմողի (ընտանիքի)

սոցիալական

կարգավիճակը Ընտանիքի անդամ-

ների թիվը Բնակության

վայրը Անձնագրի

տվյալները

1. Անտոնյան Հայկանուշ Արշակի մանկական

խնամակալական

կազմակերպություն 2 ՀՀ Լոռու մարզ,

գյուղ Դարպաս,

3 փ., 2 փկղ., տնակ 1 AG0493416, 23.06.2005 թ.,

018

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։