Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 2 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2002-07-01-ից մինչև 2003-04-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-04-10Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2002 թվականի փետրվարի 19-ին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված` երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող քաղաքացիական ավիացիայի օդային նավատորմի անձնակազմի անդամների, թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների պաշտոնների և կոչումների ցանկը, կենսաթոշակի չափը և նրանց կենսաթոշակի վճարման համար ֆինանսավորման աղբյուրները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ընդ որում, կենսաթոշակի չափերը սահմանելիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը ելնում է զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի գործող պաշտոնների և կոչումների համար սահմանված դրույքաչափերից և դրանց համամասնություններից:»:

ՀՈԴՎԱԾ 2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են սույն օրենքին համապատասխան: Եթե վերահաշվարկված կենսաթոշակը ցածր է նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

7 մարտի 2002 թ.

ՀՕ-303

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։