Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 9-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-06-11-ից մինչև 2024-03-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-03-02Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 մայիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11216165

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

17 մայիսի 2016 թ.

ք. Երևան թիվ 7-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 9-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար ընտրված հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:»,

2) 27-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամբողջությամբ կամ մասնակի չի հաստատում ներկայացված թեկնածությունները, կամ» և «, և ընտրված թեկնածուների տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` հաստատման» բառերը,

3) 28-րդ կետում «կառավարության» բառը փոխարինել «ոստիկանության պետի» բառերով, իսկ «, և ընտրված նոր թեկնածուի տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` հաստատման» բառերը` «և համապատասխան փոփոխություն է կատարվում սույն կարգի 26-րդ կետի համաձայն ընդունված հրամանում» բառերով,

4) 30-րդ կետում «կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «ոստիկանության պետի հրամանով» բառերով,

5) հայտի մեջ «2008 թվականի օգոստոսի 21-ի N 950-Ն» բառերը փոխարինել «2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։