Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 01-Ն ԵՎ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 192-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 մայիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11616164

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

6 մայիսի 2016 թ.

ք. Երևան N 327-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 01-Ն ԵՎ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 192-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի հունվարի 11-ի «2016 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 01-Ն հրամանի հավելվածի «16-րդ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 16. Սպորտ. 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016» Գեղաթերթիկ 1 նամականիշով II եռամսյակ 650 30 000

»:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի հունվարի 11-ի թիվ 01-Ն հրամանում փոփոխություններ կատարելու և փոստային վճարման պետական նշանի նմուշը հաստատելու և գործողության մեջ դնելու մասին» թիվ 192-Ն հրամանի 1-ին կետում «2-րդ կետի» բառերը փոխարինել «12-րդ կետի» բառերով:

3. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Սպորտ. 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016» թեմային նվիրված «XXXI ԱՄԱՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. SUMMER OLIMPIC GAMES» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի.

2) Սպորտ. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն «Եվրո-2016» թեմային նվիրված «ՖՈՒՏԲՈԼԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ «ԵՎՐՈ-2016». EUROPEAN FOOTBALL CHAMPIONSHIP «EURO-2016» 1 նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:

4. Գործողության մեջ դնել`

1) Սպորտ. 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016» թեմային նվիրված «XXXI ԱՄԱՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. SUMMER OLIMPIC GAMES» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով` անվանագինը 650 դրամ, տպաքանակը` 30 000 հատ.

2) Սպորտ. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն «Եվրո-2016» թեմային նվիրված «ՖՈՒՏԲՈԼԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ «ԵՎՐՈ-2016». EUROPEAN FOOTBALL CHAMPIONSHIP «EURO-2016» 1 նամականիշը, սահմանելով` անվանագինը 500 դրամ, տպաքանակը` 60 000 հատ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի մայիսի 6-ի

թիվ 327-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի մայիսի 6-ի

թիվ 327-Ն հրամանի

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։