Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-06-11-ից մինչև 2016-06-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-06-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 փետրվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11616034

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

11 հունվարի 2016 թ.

ք. Երևան N 01-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.

Հաստատել 2016 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը, համաձայն հավելվածի:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար Գ. Բեգլարյան

Հավելված

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի հունվարի 11-ի

թիվ 01-Ն հրամանի

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ,

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ

Հ/հ Փոստային վճարման պետական

նշանների անվանումը Քանակը Գործողու-

թյան մեջ

դնելու

ժամկետը Անվանա-

գինը

(դրամ) Տպաքա-

նակը

(հատ)

1. Հայոց ցեղասպանության զոհերի սրբապատկեր գեղաթերթիկ 1 նամականիշով I եռամսյակ 500 20 000

2.

10-րդ նույնատիպ թողարկում.

Հայոց այբուբեն 7 նամականիշ I եռամսյակ 70

120

170

230

280

330

380 1 000 000

500 000

1 000 000

1 000 000

1 200 000

600 000

600 000

3. Նիկոլ Դումանի ծննդյան 150-ամյակը 1 նամականիշով բացիկ I եռամսյակ 240 500

4. Ազգային հերոսներ. «Մովսես Գորգիսյան» 1 նամականիշով բացիկ I եռամսյակ 240 500

5. Նար-Դոսի ծննդյան 150-ամյակը 1 նամականիշով բացիկ I եռամսյակ 240 500

6. Օսիպ Մանդելշտամի ծննդյան 125-ամյակը 1 նամականիշով բացիկ I եռամսյակ 240 500

7. Հայաստանի ֆլորա և ֆաունա.

Թռչուններ 2 նամականիշ II եռամսյակ 230

280 60 000 x 2

8. Հայաստանի ֆլորա և ֆաունա.

Թիթեռներ 2 նամականիշ II եռամսյակ 230

330 60 000 x 2

9. Հռոմի պապի այցելությունը Հայաստան գեղաթերթիկ

1 նամականիշով II եռամսյակ 870 30 000

10. Վրթանես Փափազյանի ծննդյան

150-ամյակը 1 նամականիշով բացիկ II եռամսյակ 240 500

11. Կրոն. Հայերեն առաջին Աստվածաշնչի` Ոսկան Երևանցու տպագրությամբ`

350-ամյակը. (1666թ.) գեղաթերթիկ

1 նամականիշով II եռամսյակ 560 20 000

12. ՊոստԵվրոպայի համաժողովը Երևանում գեղաթերթիկ 1 նամականիշով II եռամսյակ 870 20 000

13. Հայաստանի տեսարժան վայրեր 1 նամականիշով բացիկ II եռամսյակ 240 500

14. Հայաստանի մասնակցությունը համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդես «Նյու Յորք-2016» գեղաթերթիկ

1 նամականիշով II եռամսյակ 650 30 000

15. Սպորտ. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն «Եվրո-2016» 1 նամականիշ II եռամսյակ 500 60 000

16. Սպորտ. 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016» գեղաթերթիկ 1 նամականիշով II եռամսյակ 650 30 000

17. Միջազգային.

Եվրոպա. Մտածե՛ք կանաչ 1 նամականիշ II եռամսյակ 350 50 000

18. Հայոց պետականություն.

Ավետիս Ահարոնյանի ծննդյան

150-ամյակը 1 նամականիշով բացիկ III եռամսյակ 240 500

19. Սրբուհի Տյուսաբի ծննդյան

175-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 230 60 000

20. Արշակ Ֆեթվաճյանի ծննդյան

150-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 170 60 000

21. Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան

100-ամյակը 1 նամականիշ III եռամսյակ 230 50 000

22. Գայանյան օրիորդաց դպրոց-Հայաստանում 1-ին օրիորդաց դպրոցի հիմնադրման 150-ամյակը 1 նամականիշով բացիկ III եռամսյակ 240 500

23. Անտուան Մեյեի ծննդյան 150-ամյակը 1 նամականիշով բացիկ III եռամսյակ 240 500

24. Միսիոներներ. Հեդվիգ Բյուլ 1 նամականիշ III եռամսյակ 280 50 000

25. Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադրման 50-ամյակը 1 նամականիշով բացիկ III եռամսյակ 240 500

26. Միջազգային. Կապի տարածաշրջանային համագործակցություն. Ազգային խոհանոց 1 նամականիշ III եռամսյակ 170 60 000

27. Հայոց պատմություն.

Հայաստանը հնագույն քարտեզներում 2 նամականիշ III եռամսյակ 300

330 50 000 x 2

28. Հայոց պետականություն.

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը 2 նամականիշ III եռամսյակ 200

300 50 000 x 2

29. Հայոց պատմություն.

Հայաստանի պատմական մայրաքաղաքներ 2 նամականիշ IV եռամսյակ 230

330 50 000 x 2

30. Հայաստանի թանգարաններ 2 նամականիշ IV եռամսյակ 300

380 50 000 x 2

31. Մանկական ֆիլատելիա 2 նամականիշ IV եռամսյակ 70

70 60 000 x 2

32. Անկախ պետությունների համագործակցություն 1 նամականիշ IV եռամսյակ 380 50 000

(հավելվածը փոփ. 25.03.16 N 192-Ն, խմբ. 06.05.16 N 327-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։