Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելվածով.

«Հավելված. Ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև փոխհոսքերի կարգը

Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի էլեկտրասպառման համակարգի անխափան աշխատանքի և գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններն ապահովելու նպատակով էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն ապահովում է էլեկտրական էներգիայի փոխհոսքերը:

1. Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը կատարվում է ամսական, իսկ վերջնահաշվարկը՝ տարեկան կտրվածքով:

2. Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակներում ամսվա ընթացքում մատակարարած (հանձնած) էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում չի տրամադրվում այն ծավալի չափով, որը հավասար է տվյալ ամսվա ընթացքում մյուս կողմից ստացված (հանձնված) էլեկտրական էներգիայի ծավալին (այսուհետ՝ հատուցման ոչ ենթակա ծավալ):

Տարվա արդյունքներով վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրաէներգիա ձեռք բերելը բաշխման լիցենզիա ունեցող անձը կատարում է՝

1) տվյալ սպառողական խմբի համար յուրաքանչյուր ամսվա համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագների 50 տոկոսի չափով, բացառությամբ սույն պարբերության 2-րդ կետով նախատեսված դեպքի.

2) փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոս, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար:

Բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրաէներգիա ձեռք բերելը վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողը կատարում է ամսական հաշվարկի արդյունքով մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալի և հատուցման ոչ ենթակա ծավալի դրական տարբերության հիման վրա, որի դիմաց ինքնավար արտադրողը վճարում է էլեկտրաէներգետիկական համակարգում տվյալ տարվա ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար տվյալ սպառողական խմբի համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագներով:

Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։