Հոդված 1
Հոդված 1.
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ստուգումները պլանավորվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտներով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով:»: