Գլուխ VI · հարկային մարմՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ
Հոդված 36
Հոդված 36.
Հարկային մարմնի կամ հարկային ծառայողների գործողությունները և անգործությունը բողոքարկվելու դեպքում ներկայացված բողոքները քննվում, և դրանց վերաբերյալ որոշումներ են կայացվում «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հարկային մարմնի պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
(36-րդ հոդվածը փոփ., խմբ. 11.05.11 ՀՕ-154-Ն)