Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հունիսի 2016 թվականի N 463-Ա

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ տնտեսական խորհրդի 70-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանի` 2016 թվականի մայիսի 26-27-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար Արմեն Ղևոնդյանի՝ 2016 թվականի մայիսի 26-27-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հունիսի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։