Գլուխ 7 · ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 47. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 47. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունն իրականացվում է լիազորված համապատասխան մարմնի ղեկավարի կազմավորած հասարակական դիտորդների խմբի միջոցով:
Ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունը սահմանում է լիազորված համապատասխան մարմնի ղեկավարը:
Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը: Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունները երեք տարի են:
(47-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-162-Ն)