Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐը և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ
Հոդված 4. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐը և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ
Ձերբակալվածներին պահելու վայրերը և կալանավորվածներին պահելու վայրերը գործում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում:
Մարզպետները ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի գործունեության համակարգման լիազորություններ չունեն:
Ձերբակալվածներին պահելու վայրերը և կալանավորվածներին պահելու վայրերը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(4-րդ հոդվածը լրաց. 15.11.06 ՀՕ-177-Ն)