Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՆ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ
Հոդված 5. ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՆ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ
Նոր հանցանք կատարելու մեջ կասկածվող կամ մեղադրվող` ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալները կարող են պահվել նույն հիմնարկների հատուկ սարքավորված տեղամասերում` այլ դատապարտյալներից մեկուսացված:
Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք, օրենսդրությամբ նախատեսված հիմքերով, բժշկի եզրակացության հիման վրա, հիմնարկի պետի որոշմամբ կարող են տեղափոխվել բուժհաստատություններ` սույն օրենքով սահմանված կարգով: