Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ: ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 35. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ և ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 2022-07-29Բացել ARLIS-ում

Հոդված 35. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ և ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Ներքին կանոնակարգը խախտելու, իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կալանավորված անձի նկատմամբ կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները.

1) նկատողության հայտարարում.

2) պատժախուց տեղափոխելը մինչև տասն օր, իսկ անչափահասներին` մինչև հինգ օր ժամկետով:

Քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական այլ հաստատություններում ստացիոնար պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի միջոցի կիրառումը հետաձգվում է մինչև բուժման ավարտը:

Սույն հոդվածով սահմանված տույժի միջոցները կիրառվում են կալանավորվածներին պահելու վայրի պետի պատճառաբանված որոշմամբ:

Կալանավորված անձի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելիս հաշվի են առնվում խախտումը կատարելու հանգամանքները, տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը, նրա անձը և վարքը` մինչև խախտումը կատարելը: Կիրառվող տույժի միջոցը պետք է համապատասխանի կատարված խախտման ծանրությանը և բնույթին: Տույժի միջոցը կիրառվում է բացառապես խախտումը կատարած անձի նկատմամբ` խախտումը հայտնաբերելուց հետո անհապաղ կամ ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում: Մեկ խախտման համար արգելվում է մեկից ավելի տույժի միջոցներ նշանակելը: Տույժի միջոցները կիրառելիս նշվում են կարգապահական խախտում հանդիսացող արարքը, տույժի միջոցը և դրա տևողությունը. այդ մասին տեղեկացվում է կալանավորված անձը:

Մինչև տույժի միջոց նշանակելը կալանավորված անձից վերցվում է գրավոր բացատրություն, իսկ եթե նա դրանից հրաժարվում է, ապա այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

Պատժախցից բուժկանխարգելիչ հաստատություններ տեղափոխված կալանավորված անձին նշված բուժհաստատությունում պահելու ժամանակը հաշվվում է տույժի կրման ժամանակի մեջ:

Կալանավորված անձի նկատմամբ տույժի միջոցի կիրառումը կարող է բողոքարկվել կալանավորվածներին պահելու վայրերի նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին: Բողոքարկումը տույժի միջոցի կիրառումը չի կասեցնում:

(35-րդ հոդվածը լրաց. 03.06.19 ՀՕ-53-Ն, 28.06.19 ՀՕ-104-Ն, փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։