Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 9. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 9. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ
Ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում սահմանված կանոնակարգերն ապահովում են ձերբակալված և կալանավորված անձանց մեկուսացումը, նրանց իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված խնդիրների իրագործումը:
Կանոնակարգերի կատարումն ապահովում են ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողները, ովքեր պատասխանատվություն են կրում իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: