Հոդված 6. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ
Հոդված 6. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ
Կալանավորվածներին պահելու վայրի տեղակայման տարածքից կալանավորված անձին ամեն օր փոխադրելու անհնարինության դեպքում, քննչական գործողություններ կատարելու և դատական քննությունը կալանավորվածներին պահելու վայրից դուրս կատարելու կապակցությամբ, քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ, կալանավորված անձը կարող է տեղափոխվել ձերբակալվածներին պահելու վայր` մինչև երեք օր տևողությամբ:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության բացակայության պատճառով կալանավորված անձին սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր փոխադրելու անհնարինության դեպքերում կալանավորված անձը ձերբակալվածներին պահելու վայրում պահվում է կալանավորվածներին պահելու վայրի համար սահմանված կարգով և պայմաններով: