Հոդված 3. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՆՁԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 3. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՆՁԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Ձերբակալվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կազմված ձերբակալման արձանագրությունը կամ ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումն է:
Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կամ անձին ժամանակավոր կալանավորելու կամ հանձնելու համար կալանավորելու մասին:
Առանց սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված հիմքերի ձերբակալվածներին պահելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում անձին ընդունելն ու պահելն արգելվում է:
(3-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-43-Ն)