Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-27-ից մինչև 2019-10-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ: ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 36. ՊԱՏԺԱԽՑՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2019-10-05Բացել ARLIS-ում

Հոդված 36. ՊԱՏԺԱԽՑՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կալանավորված անձինք պատժախցում պահվում են միայնակ:

Կալանավորված անձինք տեղափոխվում են պատժախուց` այդ նպատակով նախատեսված գրանցամատյաններում պարտադիր նշելով պատժախցում պահելու ժամկետը:

Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձինք անկողնային պարագաներով ապահովվում են քնի համար սահմանված ժամերին:

Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձանց կարող են արգելվել՝

1) դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.

2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.

3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը.

4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

5) հեռախոսակապից օգտվելը:

Պատժախցում պահվող կալանավորված անձինք օգտվում են ամենօրյա` առնվազն մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունքից:

Կալանավորված անձանց կողմից առաջարկություններ, դիմումներ և բողոքներ ներկայացնելն իրականացվում է սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:

Պատժախցում պահվող կալանավորված անձինք գտնվում են բժշկական հսկողության ներքո:

Կալանավորվածներին պահելու վայրի պետն իրավունք ունի հետաձգել պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը, կրճատել տույժի ժամկետը կամ վաղաժամկետ ազատել տույժի կրումից` բժշկական եզրակացության հիման վրա կամ այլ հիմքով: Եթե հետաձգված ժամանակամիջոցում կալանավորված անձը նոր խախտում չի գործել, նա կարող է ազատվել տույժի կրումից:

Պատժախցում պահվող կալանավորված անձանց նկատմամբ սույն հոդվածով չնախատեսված սահմանափակումներ կիրառելն արգելվում է:

Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կալանավորված անձանց արգելվում է աշխատելը:

Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ նրա պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ: Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված մեկից ավելի սահմանափակում:

Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակումը կիրառելիս պետք է հիմնավորվի պատճառական կապը կատարած խախտման և կիրառվող սահմանափակման միջև և սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:

(36-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-16-Ն, 21.12.15 ՀՕ-191-Ն, խմբ., լրաց. 28.06.19 ՀՕ-104-Ն)

(հոդվածի 05.02.19 ՍԴՈ-1442 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 28.06.19 ՀՕ-104-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։