Հոդված 22. ԾԱՆՐՈՑՆԵՐ, ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ և ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼԸ
Հոդված 22. ԾԱՆՐՈՑՆԵՐ, ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ և ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼԸ
Ձերբակալված անձն արգելանքի տակ գտնվելու ընթացքում կարող է ստանալ մինչև քսան կիլոգրամ հանձնուք, ներառյալ՝ հեղուկը, իսկ կալանավորված անձը` շաբաթվա ընթացքում մինչև քսան կիլոգրամ, ներառյալ՝ հեղուկը: Նրանք սահմանված չափի հանձնուքները կարող են ստանալ միանվագ կամ մաս-մաս: Կալանավորված անձանց անունով ստացված դրամը փոխանցվում է նրանց անձնական հաշվին: Նրանք իրենց միջոցներից կարող են դրամական փոխանցումներ կատարել ազգականների և այլ անձանց դրամական հաշվին: Ձերբակալված անձանց անունով դրամական փոխանցումներ կատարելն արգելվում է: Բժշկի եզրակացությամբ դեղորայքի կարիք ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձանց անունով ստացվող դեղորայքի քանակը չի սահմանափակվում: Արգելվում է ձերբակալված կամ կալանավորված անձին փոխանցել այնպիսի նյութեր, առարկաներ, որոնք մարդկանց առողջությանը վտանգ են սպառնում կամ կարող են խոչընդոտել արգելանքի և կալանքի տակ պահելու խնդիրների իրականացմանը: Ձերբակալված կամ կալանավորված անձին արգելված առարկաներ, նյութեր փոխանցելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
(22-րդ հոդվածը լրաց., փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)