Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ

գործել է մինչև 2022-07-29Բացել ARLIS-ում

Հոդված 6. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ

Կալանավորվածներին պահելու վայրի տեղակայման տարածքից կալանավորված անձին ամեն օր փոխադրելու անհնարինության դեպքում, ապացուցողական գործողություններ կատարելու և դատական նիստը կալանավորվածներին պահելու վայրից դուրս անցկացնելու կապակցությամբ, քննիչի կամ դատարանի որոշմամբ, կալանավորված անձը կարող է տեղափոխվել ձերբակալվածներին պահելու վայր` մինչև երեք օր տևողությամբ:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության բացակայության պատճառով կալանավորված անձին սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր փոխադրելու անհնարինության դեպքերում կալանավորված անձը ձերբակալվածներին պահելու վայրում պահվում է կալանավորվածներին պահելու վայրի համար սահմանված կարգով և պայմաններով:

(6-րդ հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։