Հոդված 25. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐՈՆԱԿԱՆ, ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ
Հոդված 25. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐՈՆԱԿԱՆ, ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ
Կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում են պայմաններ` կալանավորված անձանց կողմից իրենց ազատ ժամանակը համապատասխան ձևով տնօրինելու համար: Այդ նպատակով ստեղծվում են նաև գրադարաններ:
Կալանավորվածներին պահելու վայրեր կարող են հրավիրվել հոգևորականներ, այդ վայրերում կարող են կազմակերպվել կրոնական ծիսակատարություններ: Կալանավորված անձինք կարող են օգտվել պաշտամունքի առարկաներից և հոգևոր գրականությունից:
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը հնարավորություններ է ստեղծում կալանավորված անձանց տարրական, հեռակա ընդհանուր միջնակարգ և բարձրագույն կրթությունը կազմակերպելու համար` պահպանելով ներքին կանոնակարգի պահանջները:
Ձերբակալվածներին պահելու վայրերում մշակութային, կրոնական, լուսավորչական, կրթական միջոցառումներ չեն իրականացվում: