Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-05-24-ից մինչև 2012-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 27. ԿԱՆԱՆՑ և ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 27. ԿԱՆԱՆՑ և ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ձերբակալված կամ կալանավորված կանանց և անչափահասների համար ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում են բարելավված նյութակենցաղային պայմաններ:

Ձերբակալված կամ կալանավորված կանայք և անչափահասներն օգտվում են ամենօրյա` երկու ժամից ոչ պակաս տևողությամբ զբոսանքի իրավունքից, որի ընթացքում հնարավորություն է տրվում զբաղվել մարմնամարզությամբ:

Կալանավորված կանայք իրավունք ունեն կալանքի տակ գտնվելու ընթացքում իրենց մոտ պահել մինչև երեք տարեկան իրենց երեխաներին:

Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող ձերբակալված կամ կալանավորված կանանց համար ստեղծվում են համապատասխան նյութակենցաղային պայմաններ, կազմակերպվում է մասնագիտացված բուժսպասարկում:

Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող կանանց, որպես տույժի միջոց, պատժախուց տեղափոխելն արգելվում է:

Հիվանդության, ծնողական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու, երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև ներքին կանոնակարգի խախտումներ թույլ տալու դեպքերում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կարող է միջնորդություն ներկայացնել դատարան` կալանավորված անձին ծնողական իրավունքներից զրկելու և (կամ) երեխային այլ անձանց խնամքին հանձնելու մասին:

(27-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-162-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։