Հոդված 36. ՊԱՏԺԱԽՑՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 36. ՊԱՏԺԱԽՑՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կալանավորված անձինք պատժախցում պահվում են միայնակ:
Կալանավորված անձինք տեղափոխվում են պատժախուց` այդ նպատակով նախատեսված գրանցամատյաններում պարտադիր նշելով պատժախցում պահելու ժամկետը:
Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձինք անկողնային պարագաներով ապահովվում են քնի համար սահմանված ժամերին:
Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձանց արգելվում են նամակագրությունը, տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի և պաշտպանի հետ տեսակցությունների, լրացուցիչ սննդամթերք, առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելը, ծանրոցներ, հանձնուքներ ստանալը, դրամական փոխանցումներ կատարելն ու ստանալը, հեռուստադիտումները, սեղանի խաղերից օգտվելը:
Պատժախցում պահվող կալանավորված անձինք օգտվում են ամենօրյա` առնվազն մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունքից:
Կալանավորված անձանց կողմից առաջարկություններ, դիմումներ և բողոքներ ներկայացնելն իրականացվում է սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:
Պատժախցում պահվող կալանավորված անձինք գտնվում են բժշկական հսկողության ներքո:
Կալանավորվածներին պահելու վայրի պետն իրավունք ունի հետաձգել պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը, կրճատել տույժի ժամկետը կամ վաղաժամկետ ազատել տույժի կրումից` բժշկական եզրակացության հիման վրա կամ այլ հիմքով: Եթե հետաձգված ժամանակամիջոցում կալանավորված անձը նոր խախտում չի գործել, նա կարող է ազատվել տույժի կրումից:
Պատժախցում պահվող կալանավորված անձանց նկատմամբ սույն հոդվածով չնախատեսված սահմանափակումներ կիրառելն արգելվում է:
(36-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-16-Ն)