Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 110-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «անձը» բառից հետո լրացնել «՝ նոտարական կարգով վավերացված համապատասխան լիազորությունը կամ գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում» բառերով.
2) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, բացառությամբ գրավի այն առարկայի, որն օրենքով կամ այլ իրավական ակտով ճանաչված է հանրության համար նշանակալի պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք:»: