Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 15.

Օրենքի 136-րդ հոդվածում՝

1) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Առգրավված ապրանքների, փաստաթղթերի վերադարձը և դրված արգելանքի հանումն իրականացվում են արտագնա մաքսային ստուգման ավարտի օրվանից ոչ ուշ, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները ենթակա են արգելանքի վերցման՝ սույն օրենքին համապատասխան, կամ այն դեպքում, երբ ապրանքները, փաստաթղթերը ենթակա են վերցման կամ առգրավման՝ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան։ Սույն հոդվածին համապատասխան առգրավված ապրանքների, փաստաթղթերի վերադարձը և դրված արգելանքի հանումն իրականացվում են մաքսային մարմնի՝ արտագնա մաքսային ստուգումն անցկացրած պաշտոնատար անձի որոշման հիման վրա։».

2) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Այն դեպքերում, երբ առգրավված ապրանքները, փաստաթղթերը սույն հոդվածի 9-րդ մասին համապատասխան վերադարձման ենթակա չեն, սույն հոդվածին համապատասխան առգրավված ապրանքները, փաստաթղթերը արտագնա մաքսային ստուգման ավարտի օրվանից համարվում են՝

1) սույն օրենքի 146-րդ հոդվածով նախատեսված հիմքերով արգելանքի վերցված կամ

2) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի շրջանակում վերցված կամ

3) քրեական գործի վարույթի շրջանակում առգրավված:

Սույն մասում նշված դեպքերում արտագնա մաքսային ստուգման ակտի մեջ նշվում է այն արձանագրության համարը, որի հիման վրա ապրանքները, փաստաթղթերը առգրավվել են:».

3) 13-րդ մասի «դատարանի որոշմամբ» բառերը փոխարինել «դատական ակտի համաձայն» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։