Հոդված 18
Հոդված 18.
Օրենքի 146-րդ հոդվածում՝
1) վերնագրի, 1-ին, և 2-րդ մասերի «վերցնելը», «վերցնում է» և «վերցնելու» բառերը համապատասխանաբար փոխարինել «արգելանքի վերցնելը», «արգելանքի է վերցնում» և «արգելանքի վերցնելու» բառերով.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Մաքսային մարմինների կողմից ապրանքները և փաստաթղթերն արգելանքի վերցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածով նախատեսված իրավական ակտերով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված՝ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները վերցնելու կարգի՝ սույն հոդվածում նշված իրավական ակտերին չհակասող դրույթներով:»: