Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 104-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ կետի «համաձայն, անկախ ԱՏԳԱԱ ծածկագիրը ճշգրտելու հանգամանքից,» բառերը փոխարինել «4-րդ մասի համաձայն՝» բառերով.
2) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «և սույն օրենքի» բառերը.
3) 9-րդ մասից հանել «հավաստող փաստաթուղթը» բառերը, և նույն մասը «բաց թողնումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքով և սույն հոդվածով սահմանված դեպքերի» բառերով.
4) 10-րդ մասից հանել «, եթե Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ որոշված չէ այլ մաքսային մարմին, որին կարող է տրամադրվել այդ ապահովումը» բառերը.
5) 12-րդ մասը «օրենսգրքով» բառից հետո լրացնել «և սույն օրենքով» բառերով.
6) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: