Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 9.

Օրենքի 108-րդ հոդվածում՝

1) վերնագրի և հոդվածի ամբողջ տեքստի «բանկային երաշխիք» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «երաշխիք» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

2) 1-ին մասի «բանկերի, վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բանկերը, վարկային կազմակերպությունները» բառերով.

3) 2-րդ մասի «երաշխավորի» բառը փոխարինել «երաշխիք տված անձի» բառերով.

4) 3-րդ մասի՝

ա) 1-ին կետը «մաքսատուրք, հարկեր վճարողի» բառերից հետո լրացնել «(պրինցիպալ)» բառով,

բ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) երաշխիքով ապահովված մաքսատուրք, հարկեր վճարողի պարտավորությունները չկատարվելու դեպքում մաքսային մարմնի՝ երաշխիք տված անձից երաշխիքով տրված գումարից մաքսատուրքի, հարկերի գումարի դուրսգրման անվիճելի իրավունքը.»,

գ) 3-րդ և 4-րդ կետերի «երաշխավորողի» բառը փոխարինել «երաշխիք տված անձի» բառերով,

դ) 6-րդ կետի «բանկային» բառը փոխարինել «համապատասխան» բառով.

5) 4-րդ մասի «երաշխավորողին» բառը փոխարինել «երաշխիք տված անձին» բառերով.

6) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

7) 10-րդ մասի «տրամադրած» բառը փոխարինել «ներկայացրած» բառով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։