Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 6. Օրենսգրքի 234-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենսգրքի 234-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները քննում են սույն օրենսգրքի 123 հոդվածի 3-րդ մասով, 137.1 հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 150.3, 201.2 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների դեպքում մաքսային հսկողության գոտում հայտնաբերված իրավախախտումների մասով, 169.2 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով, 170.3 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային իրավահարաբերությունների մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 189-204 հոդվածներով նախատեսված մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերը:

Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։