Հոդված 4
Հոդված 4.
Օրենսգրքի 211-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 211. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը
1. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցման կատարման կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորված, ինչպես նաև որոշակի տարողությամբ տարաների համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) էլեկտրոնային գրանցում կատարված դրոշմապիտակներով այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) տարայավորված` դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով:»: