Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենսգրքի 190-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «235-249» թվերից հետո լրացնել «(բացառությամբ 235.1 հոդվածի)» բառերով, իսկ «251-298» թվերից հետո՝ «(բացառությամբ 267.1 հոդվածի)» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 188, 189, 193, 194, 202, 203, 205 (բացառությամբ մաքսային իրավահարաբերություններին վերաբերող հանցագործության), 207-211 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի կամ հարկային մարմինների քննիչները: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված՝ մաքսային իրավահարաբերություններին վերաբերող հանցագործության վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները:».

3) 4-րդ մասի «215 հոդվածով նախատեսված հանցագործության» բառերը փոխարինել «215.1, 215.2, 235.1 և 267.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։