Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

1 հունիսի 2016 թ.

ք. Երևան N 401-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի հունվարի 11-ի «2016 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 01-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) հավելվածի «9-րդ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 9. Հռոմի պապի այցելությունը Հայաստան 1 նամականիշով գեղաթերթիկ

1 նամականիշով դելյուքս գեղաթերթիկ II եռամսյակ 870

870 30 000

10 000

2) հավելվածը լրացնել նոր «9.1» կետով հետևյալ բովանդակությամբ`

« 9.1 Հայաստանի ամերիկյան համալսարան 1 նամականիշով բացիկ II եռամսյակ 240 500

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Հռոմի պապի այցելությունը Հայաստան թեմային նվիրված «ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊ POPE FRANCIS. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊ ՀԱՅԱՍՏԱՆ 24-26 ՀՈՒՆԻՍ. ԱՅՑ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի.

2) Հռոմի պապի այցելությունը Հայաստան թեմային նվիրված «ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊ POPE FRANCIS. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊ ՀԱՅԱՍՏԱՆ 24-26 ՀՈՒՆԻՍ. ԱՅՑ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ» 1 նամականիշով դելյուքս գեղաթերթիկի, համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի ամերիկյան համալսարան թեմային նվիրված «25-ԱՄՅԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. MORE THAN AN EDUCATION – A COMMITMENT. Կրթությունից անդին` նվիրում» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 3 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Հռոմի պապի այցելությունը Հայաստան թեմային նվիրված «ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊ POPE FRANCIS. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊ ՀԱՅԱՍՏԱՆ 24-26 ՀՈՒՆԻՍ. ԱՅՑ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 870 դրամ և տպաքանակը` 30 000 հատ.

2) Հռոմի պապի այցելությունը Հայաստան թեմային նվիրված «ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊ. POPE FRANCIS. ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊ ՀԱՅԱՍՏԱՆ 24-26 ՀՈՒՆԻՍ. ԱՅՑ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ» 1 նամականիշով դելյուքս գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 870 դրամ և տպաքանակը` 10 000 հատ.

3) Հայաստանի ամերիկյան համալսարան թեմային նվիրված «25-ԱՄՅԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. MORE THAN AN EDUCATION – A COMMITMENT. Կրթությունից անդին` նվիրում» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ և տպաքանակը` 500 հատ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի հունիսի 1-ի

թիվ 401-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի հունիսի 1-ի

թիվ 401-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2016 թվականի հունիսի 1-ի

թիվ 401-Ն հրամանի

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։