Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

Հանձնարարականընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

6 հոկտեմբերի 2015 թվականի թիվ 25 քաղ. Մոսկվա

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հոդվածին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան`

«Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության 4-րդ կետի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի հավելված թիվ 7) իրագործման և ապրանքների ցանկի 2.9-րդ բաժնում ընդգրկված այն թանկարժեք քարերի վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների չափաքանակների որոշման և համաձայնեցման միատեսակ կարգը սահմանելու նպատակով, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման հավելված թիվ 2),

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 131 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից`

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների` թանկարժեք քարերի վերամշակման համար Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս և այդպիսի տարածքից արտահանելիս թանկարժեք քարերի վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների չափաքանակների որոշման և համաձայնեցման կարգը կանոնակարգող ակտեր կազմելիս ղեկավարվել թանկարժեք քարերի վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների չափաքանակների որոշման և համաձայնեցման մեթոդիկայով` համաձայն հավելվածի։

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ Ա. Սլեպնյով

Հավելված

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի`

2015 թվականի հոկտեմբերի 6-ի

թիվ 25 հանձնարարականի

ՄԵԹՈԴԻԿԱ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։