Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հանձնարարականընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

3 նոյեմբերի 2015 թվականի թիվ 26 քաղ. Մոսկվա

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 12-րդ կետի հիման վրա,

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով`

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին սույն Հանձնարարականի պաշտոնական հրապարակման օրվանից`

պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում վարել վիճակագրական հաշվետվություններ կամ հաշվետվություններ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 224 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացվող պաշտոնական վիճակագրական տեղեկությունների վիճակագրական ցուցանիշների ցանկի 27-րդ բաժնում նշված ցուցանիշներին համապատասխան:

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Վ. Խրիստենկո

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։