Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35. դեղերի պետական գրանցման համար`
ա) դեղերի համար, այդ թվում` նոր, վերարտադրված, կենսատեխնոլոգիական ծագման, արյունից կամ պլազմայից ստացված, իմունաբանական (պատվաստանյութեր, շիճուկներ, ալերգածիններ), ռադիոակտիվ, բազմաբաղադրատարր հոմեոպաթային, անասնաբուժական բազային տուրքի 60-ապատիկի չափով
բ) դեղերի յուրաքանչյուր դեղաչափի և (կամ) դեղաձևի համար բազային տուրքի 40-ապատիկի չափով
գ) գրանցված դեղերի նոր ցուցում(ներ)ի համար բազային տուրքի 40-ապատիկի չափով
դ) գրանցված դեղերի նոր համակցությունների համար բազային տուրքի 60-ապատիկի չափով
ե) ավանդական և բուսական դեղերի համար (այդ թվում` փաթեթավորված և պիտակավորված դեղաբուսական հումք, բուժիչ թեյեր) բազային տուրքի 10-ապատիկի չափով
զ) միաբաղադրատարր հոմեոպաթային դեղերի առաջին դեղաձևի, դեղաչափի, յուրաքանչյուր հաջորդ դեղաձևի, դեղաչափի, նոր ցուցում(ներ)ի համար բազային տուրքի 5-ապատիկի չափով
է) հիվանդությունների հարուցիչների, ինչպես նաև դրանց փոխանցող միջատներին, մակաբույծներին ոչնչացնող հակասեպտիկները և հակապարազիտային դեղերը, որոնք նախատեսված են մաշկի, լորձաթաղանթի, մազերի, եղունգների համար բազային տուրքի 20-պատիկի չափով
ը) պետական գրանցման հավաստագրի վերաձևակերպման համար բազային տուրքի 5-ապատիկի չափով
թ) վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման համար բազային տուրքի 60-ապատիկի չափով»: