Գլուխ 9 · ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՂԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 29. Պետական վերահսկողությունը դեղերի շրջանառության ոլորտում
Հոդված 29. Պետական վերահսկողությունը դեղերի շրջանառության ոլորտում
1. Դեղերի շրջանառության ոլորտում օրենքով սահմանված պետական վերահսկողությունն իրականացնում է օրենքով լիազորված համապատասխան պետական կառավարման մարմինը:
2. Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի որակը պետք է համապատասխանի սույն օրենքով սահմանված պահանջներին: