Հոդված 6. Առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունը դեղերի շրջանառության պետական կարգավորման բնագավառում
Հոդված 6. Առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունը դեղերի շրջանառության պետական կարգավորման բնագավառում
1. Առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին) դեղերի շրջանառության պետական կարգավորման բնագավառում իրականացնում է`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը դեղերի շրջանառության ոլորտում.
2) իր իրավասության շրջանակներում դեղերի շրջանառության կարգավորում.
3) դեղերի շրջանառության ոլորտի` օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորում.
4) դեղերի պետական գրանցում.
5) դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կազմակերպում և իրականացում.
6) դեղի գրանցման, պատշաճ արտադրական գործունեության, պատշաճ բաշխման գործունեության հավաստագրի տրամադրման համար և սույն օրենքով նախատեսված մասնագիտական այլ դիտարկումների ապահովում.
7) դեղերի գրանցամատյանի վարման ապահովում.
8) դեղերի արդյունավետ կիրառման և դեղերի կողմնակի ազդեցությունների մասնագիտական դիտարկման և համապատասխան երաշխավորությունների մշակման ապահովում.
9) միջազգային համագործակցություն.
10) միջգերատեսչական համագործակցություն.
11) դեղային պետական քաղաքականության ծրագրերի մշակում և դրանց իրականացման դիտարկում.
12) սույն օրենքով և այլ օրենքներով իրեն վերապահված գործառույթներ:
(6-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-171-Ն)