Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1835-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 փետրվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2003 թվականի N 153-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1835-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Երևանի քաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 1835-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ նվազեցնել Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: Նշված ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 465100 դրամ, բաժնետոմսերի անվանական արժեքը՝ 100 դրամ, քանակը՝ 4651 հասարակ (սովորական) բաժնետոմս».

բ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել՝ 62620000 դրամ, բաժնետոմսերի անվանական արժեքը՝ 10000 դրամ, քանակը՝ 6262 հասարակ (սովորական) բաժնետոմս:

Բաժնետոմսերի փոխարկումը կատարել սահմանված կարգով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. փետրվարի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։