Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2016 թվականի N 486-Ա

ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» 8-րդ նախարարական համաժողովին և դրա շրջանակներում կազմակերպվող «Բնապահպանական քաղաքականության մեջ կանաչ մեխանիզմների ինտեգրումը և դրա գործնական իրականացումը Հարավային Կովկասում» միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արթուր Դանիելյանի՝ 2016 թվականի հունիսի 8-10-ը Վրաստան (Բաթումի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

Արամայիս Գրիգորյանինը և Արթուր Դանիելյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Խաչիկ Հակոբյանի՝ Վրաստան (Բաթումի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հունիսի 10

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։