Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ՝ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունիսի 2016 թվականի N 502-Ա

ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ՝ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Լոռու մարզի և Շվեդիայի Ուպսալա նահանգի միջև տնտեսական համագործակցություն հաստատելու հետ կապված հարցեր քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի` 2016 թվականի մայիսի 30-ից հունիսի 1-ը Շվեդիայի Թագավորություն (Ուպսալա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի 2016 թվականի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Նալբանդյանի՝ Շվեդիայի Թագավորություն (Ուպսալա) գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հունիսի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։